Forest
Legal

Գաղտնիության ծանուցում

Husqvarna-ն բարձր է գնահատում ընկերության և ընկերության արտադրանքի նկատմամբ ցուցաբերած ձեր հետաքրքրությունը։ Մենք խորհուրդ ենք տալիս ձեզ ուշադիր ընթերցել սույն Գաղտնիության ծանուցումը՝ նախքան այս կայքը և դրա ենթակայքերը (միասին՝ «Կայք») օգտագործելը։ Սույն Գաղտնիության ծանուցումը ներկայացնում է, թե ինչ տեսակի տեղեկատվություն են հավաքում այս Կայքից Husqvarna AB (publ)/GARDENA GmbH-ը կամ վերջինիս խմբի անդամ ընկերությունները, դուստր ընկերությունները կամ մասնաճյուղերը (միասին՝ HUSQVARNA) կամ HUSQVARNA-ի անունից հանդես եկող երրորդ կողմերը և ինչ միջոցներ են ձեռնարկվում ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար։ Եթե դուք համաձայն չեք Գաղտնիության ծանուցման հետ, դուք չեք կարող օգտվել Կայքից։ Սույն Գաղտնիության ծանուցման մեջ ժամանակ առ ժամանակ կարող են կատարվել փոփոխություններ, ուստի խնդրում ենք պարբերաբար ստուգել այն։

Ընդհանուր

Հարկ ենք համարում նշել, որ մեր որոշ գործառույթներին և միջոցառումներին մասնակցելու և մեր որոշ ապրանքներից կամ ծառայություններից օգտվելու համար ձեզ անհրաժեշտ կլինի տրամադրել նույնականացնող տեղեկատվություն, օրինակ՝ ձեր էլ. հասցեն, անուն ազգանունը, փոստային հասցեն, հեռախոսահամարը և սոցիալական ապահովության քարտի համարը («Անձնական տվյալներ») Կայքի որոշակի բաժիններում։ Հետևաբար, դուք պետք է լիովին հասկանաք և միանշանակ համաձայնեք այդ Անձնական տվյալների հավաքագրմանը, օգտագործմանը և փոխանցմանը սույն Գաղտնիության ծանուցման մեջ նշված պայմաններով։

Անձնական տվյալների և օգտատիրոջ մասին այլ տեղեկատվության հավաքագրում և օգտագործում

HUSQVARNA-ին ձեր կողմից ներկայացված տեղեկատվությունը պաշտպանված է տվյալների պաշտպանության մասին օրենքներով։ Անձնական տվյալները գրանցվում և կառավարվում են HUSQVARNA-ի կողմից և օգտագործվում են մեր ապրանքների և/կամ առցանց ծառայությունների օգտագործմանն աջակցելու համար։ Եթե դուք մեզ տրամադրում եք լրացուցիչ Անձնական տվյալներ դրանց դիմաց տեղեկատվություն, օրինակ՝ բրոշյուրներ, կատալոգներ ստանալու համար, մենք հավաքում և պահում ենք այդ տեղեկատվությունը։ Այդ տեղեկատվությունը մեզ հնարավորություն է տալիս բավարարել ձեր տեղեկատվության տրամադրման հարցումը։

Տեղեկատվությունը կպահվի ողջամտորեն ապահով և պաշտպանված միջավայրում այնքան ժամանակ, որքան HUSQVARNA-ն կհամարի անհրաժեշտ ձեզ հետ հաղորդակցությունը բարելավելու համար։ Եթե ցանկանում եք հեռացնել ձեր որոշ կամ բոլոր տվյալները մեր գրանցամատյանից, խնդրում ենք կապվել Husqvarna-ի հետ մեր փոստային հասցեով՝
Husqvarna AB (publ)
Box 7454
SE-103 92 Ստոկհոլմ

HUSQVARNA-ն կարող է ձեզնից պահանջել լրացուցիչ ոչ պարտադիր տեղեկատվություն՝ իր հաճախորդների մասին իր գիտելիքները բարելավելու կամ ուղղակի մարքեթինգ իրականացնելու կամ ձեզ մրցույթներին հրավիրելու համար։ Դուք կարող եք ազատ պատասխանել լրացուցիչ տեղեկատվության տրամադրման ցանկացած նման հարցումներին։

HUSQVARNA-ն նաև հավաքում է ոչ անձնական տվյալներ մեր Կայքի օգտագործման վերաբերյալ։ Այս տեղեկատվությունը հավաքվում է ընդհանրացված հիմունքով և օգտագործվում է միայն ներքին նպատակների համար, որպեսզի օգնի մեզ բարելավել ձեր առցանց աշխատանքի փորձը և հեշտացնել ձեր այցելությունը Կայք։ HUSQVARNA-ն կարող է կապել այս տեղեկատվությունը օգտագործողի Անձնական տվյալների հետ՝ որոշելու համար, թե որ օգտագործողները որ նյութերից են օգտվում, ինչը մեզ թույլ է տալիս բարելավել Կայքը։

HUSQVARNA-ն կանխամտածված կերպով չի հավաքում որևէ Անձնական տվյալներ 18 տարեկանից փոքր երեխաներից, և HUSQVARNA-ի կայքը նախատեսված չէ նման անձանց համար։ Մենք խորհուրդ ենք տալիս ծնողներին և խնամակալներին ակտիվորեն հետաքրքրվել երեխաների զբաղմունքներով և առցանց հետաքրքրություններով։

Անձնական տվյալների փոխանցում

HUSQVARNA-ն չի փոխանցի (բացառությամբ ուղղորդման նպատակների համար) Կայքում ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները որևէ երրորդ կողմի, բացառությամբ հետևյալ դեպքերի՝ (ա) ձեր համաձայնության դեպքում, (բ) եթե դա պահանջվի օրենքով կամ դատարանի որոշմամբ, (գ) HUSQVARNA-ի իրավունքները կամ սեփականությունը պաշտպանելու համար, (դ) Կայքն օգտագործողների անձնական անվտանգությունն ապահովելու համար, (ե) անձանց կամ ընկերություններին, որոնց հետ HUSQVARNA-ն ունի Կայքի ներքին գործառնությունները կամ մեր գործունեությունն իրականացնելու պայմանագրեր կամ (զ) երբ մենք ողջամտորեն գտնում ենք, որ դրանց վրա տարածվում է օրենքի, պարտադիր սխեմայի կամ պայմանագրի գործողությունը, որը պահպանում է Անձնական տվյալների արդարացի օգտագործման և պաշտպանության համապատասխան մակարդակի ապահովման սկզբունքները։ HUSQVARNA-ն իրավունք է վերապահում կապվել համապատասխան իրավասու մարմնի հետ՝ ընկերության հայեցողությամբ, եթե նկատում է գործողություններ, որոնք կարող են անօրինական լինել կամ խախտում են HUSQVARNA-ի օգտագործման պայմանները։

Քուքիներ

Կայքը կարող է օգտագործել «քուքիներ» կոչվող տեխնոլոգիա։ Քուքիները փոքր տեքստային ֆայլեր են, որոնք պարունակում են տեղեկատվություն, որը պահպանվում է ձեր համակարգչում ձեր այցելած կայքի կողմից։ Դրանք օգտագործվում են Կայքի համար լրացուցիչ գործառույթներ ապահովելու և Կայքի օգտագործումը վերլուծելու գործում մեզ օգնելու համար։

Կան երկու տեսակի քուքիներ.

  1. Քուքիների տեսակներից մեկն օգտագործվում է ձեր օգտանունը և գաղտնաբառը «հիշելու» համար և պահվում է ձեր համակարգչում այնքան ժամանակ, քանի դեռ դուք որոշել եք «դուրս չգալ» այս բաժանորդային ծառայությունից։ Եթե դուք չեք օգտագործում «Մի հարցրեք իմ օգտանունը և գաղտնաբառն ապագայում» գործառույթը, այդ քուքիները երբեք չեն պահվի ձեր համակարգչում։
  2. Մյուս տեսակն այսպես կոչված աշխատաշրջանի քուքին է։ Այն օգտագործվում է հետևելու համար, օրինակ, թե որ լեզուն եք ընտրել կայքում։ Կայքն այցելելու ժամանակ այս քուքիները ժամանակավորապես պահպանվում են ձեր համակարգչի հիշողությունում։ Աշխատաշրջանի քուքին երկար ժամանակ չի պահվում ձեր համակարգչում և սովորաբար անհետանում է, երբ փակում եք ձեր վեբ զննարկիչը։ Օգտագործելով այս քուքիները՝ HUSQVARNA-ն հույս ունի ավելի լավ տրամադրել համապատասխան տեղեկատվությունը մեր այցելուներին։

Եթե դուք չեք ցանկանում ընդունել HUSQVARNA-ի կողմից օգտագործվող քուքիները, զննարկիչների մեծ մասը թույլ է տալիս կարգավորել զննարկիչն այնպես, որպեսզի քուքիները մերժվեն՝ ձևափոխելով ձեր զննարկչի կարգավորումները։ Այնուամենայնիվ, դա կարող է սահմանափակել ֆունկցիոնալությունը և Կայքի օգտագործումից ստացվող ձեր օգուտը։

Որակ

HUSQVARNA-ն պարտավորվում է ձեռնարկել ողջամիտ քայլեր ապահովելու համար, որ ձեզնից հավաքագրված Անձնական տվյալները ճշգրիտ են, ամբողջական և արդիական։ Այնուամենայնիվ, դուք պարտավոր եք տրամադրել միայն այնպիսի Անձնական տվյալներ, որոնք ճշգրիտ են, ամբողջական և արդիական են հավաքագրման պահին։ Եթե դուք հետագայում պարզեք, որ մեր կողմից պահվող Անձնական տվյալները ճշգրիտ, ամբողջական և արդիական չեն, մենք ձեր գրավոր ծանուցման հիման վրա կձեռնարկենք ողջամիտ քայլեր անձնական տվյալներում ուղղումներ կատարելու համար։ Դուք նաև իրավունք ունեք ստանալ տեղեկատվություն այն մասին, թե ինչ Անձնական տվյալներ է հավաքել ձեզնից HUSQVARNA-ն։ Եթե ցանկանում եք ստանալ նման տեղեկատվություն, խնդրում ենք մեզ ուղարկել ստորագրված հարցում փոստով։

Անվտանգություն

Թեև HUSQVARNA-ն չի կարող երաշխավորել, որ չարտոնված մուտք երբեք տեղի չի ունենա, վստահ եղեք, որ HUSQVARNA-ն մեծ ուշադրություն է դարձնում ձեր Անձնական տվյալների անվտանգության ապահովմանը և դրանց չարտոնված մուտքի կանխարգելմանը՝ ողջամտորեն համապատասխան տեխնոլոգիաների և ներքին ընթացակարգերի օգտագործման միջոցով։

Այլ կայքեր

Կայքը կարող է ներառել հղումներ երրորդ կողմերի կայքերին։ HUSQVARNA-ն չի վերահսկում երրորդ կողմերի կայքերի, որոնց կարելի է անցնել Կայքից, բովանդակությունը կամ գաղտնիության պահպանման ընթացակարգերը և պատասխանատվություն չի կրում դրանց համար։ Նման կայքերը կարող են տեղադրել իրենց սեփական քուքիները ձեր համակարգչում և/կամ ունենալ անձնական տեղեկատվության հավաքագրման և մշակման տարբեր եղանակներ։ Մենք խորհուրդ ենք տալիս ձեզ ծանոթանալ երրորդ կողմերի կայքերի գաղտնիության պահպանման ընթացակարգերին՝ նախքան դրանք օգտագործելը։

Փոփոխություններ

HUSQVARNA-ն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ փոխել, ձևափոխել, ավելացնել կամ հեռացնել սույն Գաղտնիության ծանուցման որևէ հատված ամբողջությամբ կամ մասամբ, ցանկացած պահի և առանց նախապես ծանուցում ներկայացնելու։ Սույն Գաղտնիության ծանուցման փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կայքում հրապարակման պահից։ Եթե դուք շարունակում եք օգտագործել Կայքը սույն Գաղտնիության ծանուցման որևէ փոփոխության հրապարակումից հետո, դա համարվում է այդ փոփոխությունների ընդունում։

Սույն Գաղտնիության ծանուցումը վերջին անգամ թարմացվել է 2014թ. նոյեմբերի 25-ին